Մեր մրցակիցները բոլորը հավասար են․ Էստոնիայի հավաքականի մարզիչ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վուլաիդը իր կարծիքն է հայտնել Ազգերի լիգայի առաջիկա խաղերի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ երեկ կայացավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգկվեց C դիվիզիոնի 2 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Էստոնիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանը:
«Կարծում եմ, որ բոլոր մրցակիցները մեր դեմ հաղթանակ և միավորներ են ակնկալում և իրենց ավելի ուժեղ են համարում, քան մեզ: Բայց մենք, իհարկե, չենք ուզում խոստովանել, որ խմբում պետք է լինենք թույլ օղակը: Ամեն ինչ սկսվում է մաքուր էջից: Մեր մրցակիցները բոլորը հավասար են», – մարզիչ Կարել Վուլաիդի խոսքերն է մեջբերում է sport.delfi-ն՝ հղում անելով Soccernet-ին:
Էստոնիան համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 104-րդ հորիզոնականը, Հյուսիսային Մակեդոնիան զբաղեցնում է 68-րդ տեղը, Վրաստանը՝ 91-րդ է, իսկ Հայաստանը ՝ 102-րդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում