Այ սենց դեպքերի համար են ասում` կյանքը բումերանգ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այ սենց դեպքերի համար են ասում` կյանքը բումերանգ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Facebook2018թ. ապրիլի 12, Կոտայքի մարզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն անցնում է մայրուղով քայլող Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողքով։ Հիշու՞մ ենք ինչ արեց այն ժամանակ Փաշինյանը։ Ճիշտ է` սկսեց թռուցիկներ շպրտել երկրի ղեկավարի ուղղությամբ, հետո էլ շատ գոհ լայվում պատմեց, թե իր «հերոսության» մասին։ Իր հետ քայլողներն էլ, որ հենց այս պահին բարոյականության քարոզներ են կարդում մետրոյի վագոնում այսօր #պողոսի_պասպորտը ճղած ու վաչապետի ուղղությամբ նետած աղջկա գլխին, այն ժամանակ հրճվում էին, հիանում ու հպարտանում Նիկոլի արածով։

Այ սենց դեպքերի համար են ասում` կյանքը բումերանգ է։

Գիտե՞ք ինչու այդ աղջիկն այդպես վարվեց։ Որովհետև Նիկոլն ու իր ատելության կուսակցությունը զրոյի են հավասարեցրել իշխանության հեղինակությունը։ Իրենք էին ժամանակին թքում ՀՀ իշխանությունների վրա։ Իրենք են մարդկանց սովորեցրել անարգել ու անպատվել իշխանավորներին։ Ու իրենք վաստակել են այդ պատասխանը։ Արդար ա։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում