Աստանան հաղթեց, Բարսեղյանը խաղաց 65 րոպե
07/03/2020 20:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ֆուտբոլի Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց:
«Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիզիլժարի» դարպասը:
Բարսեղյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում ու փոխարինվեց 65-րդ րոպեին:
Ղազախստանի ավարտված առաջնությունում Բարսեղյանը հանդես էր գալիս «Կայսարում», որի կազմում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 12 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում