2 կարմիր քարտ, 2 չիրացրած 11 մետրանոց, 5 գոլ. Ռոստովը հաղթեց ԲԿՄԱ-ին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ArmSport.am: ՌՊԼ-ի 21-րդ տուրի շրջանակում «Ռոստովը» հյուրընկալեց ԲԿՄԱ-ին: Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
20-րդ րոպեին Ախմետովը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից, իսկ մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: 11 մետրանոցը չկարողացավ իրացնել Երեմենկոն: Ընդամենը 3 րոպե անց Սիգյուրդսոնը առաջ մղեց ԲԿՄԱ-ին: 31-րդ րոպեին Երեմենկոն խաղից դարձավ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը՝ 1:1: Երկրորդ կեսի սկզբին՝ 6-րդ րոպեին, ԲԿՄԱ-ն մնաց 9 հոգով. ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Կարպովը: Նշանակված 11 մետրանոցը հստակորեն իրացրեց Պոպովը՝ 2:1: 10 րոպե անց «Ռոստովի» երրորդ գնդակը խփեց փոխարինման մտած Պավել Մամաևը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Մամաևը պաշտոնական խաղի մասնակցել էր 2018 թ-ի օգոստոսին: Նա և Կոկորինը հայտնվել էին սկանդալի կենտրոնում, որի պատճառով բանտարկվել էին:
78-րդ րոպեին պատահմամբ սեփական դարպասը գրավեց «Ռոստովի» կենտրոնական պաշտպան Օսիպենկոն՝ 3:2: 86-րդ րոպեին խաղում նշանակվեց երրորդ 11 մետրանոցը, սակայն Չալովը չկարողացավ հավասարեցնել հաշիվը:
Մրցավարը ավելացրեց ևս 10 րոպե, բայց ԲԿՄԱ-ն չկարողացավ փրկել խաղը: «Ռոստովը» հաղթեց 3-2 հաշվով ու բարձրացավ մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնական, իսկ ԲԿՄԱ-ն 5-րդ տեղում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում