ՌԴ պետդուման ընդունել է՝ նախագահին վերընտրվելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը

ՌԴ պետդուման ընդունել է՝ նախագահին վերընտրվելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.am: ՌԴ պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին նախագահական օրենքը, տեղեկացնում է vedomosti.ru կայքը` մանրամասնելով, որ կողմ է քվեարկել 383, ձեռնպահ մնացել ՝ 43 պատգամավոր:

Երկրի գործող սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահի պաշտոնավարման երկու անընդմեջ ժամկետից ավելի ժամկետ, սակայն համապատասխան սահմանադրական ուղղում անելուց հետո, գործող ղեկավարը կկարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:

Այժմ օրենքը պետք է հաստատվի Դաշնային խորհրդի կողմից:

Նիստի սկզբում Պետդումայի պետականաշինության հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովն ասել է, որ օրենքի գլխավոր նպատակը հասարակության զարգացումն ու քաղաքացիների արժանապատիվ կյանքի ապահովումն է: Բացի այդ, նրա խոսքով, օրենքը հնարավորություն է տալիս համակարգել ռուսական օրենսդրությունը:

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էլ նիստի ժամանակ կարծիք է հայտնել, որ սահմանադրությունը կբարելավի քաղաքացիների կյանքը:

Վլադիմիր Պուտինը սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարել էր հունվարի 15-ին: Արդեն հաջորդ օրը հավաքվել էր սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը:

Օրինագծում ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունեցել մարտի 10-ին` «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է զրոյացնել նախագահական ժամկետները և գործող նախագահին հնարավորություն տալ վերընտրվել նաև 2024 թվականին: Պուտինը հավանություն է տվել Տերեշկովայի առաջարկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում