Բարսելոնա-Նապոլի հանդիպումը կարող է հետաձգվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումը կարող է հետաձգվել։
Diario Sport-ի տեղեկություններով, Իսպանիայի իշխանությունները իտալական ակումբի աշխատակիցների և ֆուտբոլիստների նկատմամբ ունեն այն նույն չափանիշները, ինչ «Ռոմայի» պարագայում։ Այնպես որ, «Նապոլիի» ինքնաթիռը չի ստանալու Կատալոնիայում վայրէջք կատարելու թույլտվություն։
Իտալական ակումբը, սակայն, փնտրում է հանդիպման անցկացման այլընտրանքային տարբերակներ։ «Նապոլին» կարող է Իսպանիա գալ Ֆրանսիայով։ Սակայն «Ռոմայի» դեպքում այս տարբերակը չաշխատեց։ «Ռոման» ցանկանում էր «Սևիլիայի» դեմ խաղին գալ Պորտուգալիայի տարածքով։
Այսպես, հանդիպման անցկացումը մարտի 18-ին մեծ հարցականի տակ է։ Ավելի վաղ որոշում էր ընդունվել հանդիպումն անցկացնել առանց հանդիսականների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում