ՀՖՖ հայտարարությունը կորոնավիրուսի վերաբերյալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Times.am: Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես ել ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ:
Ըստ այդմ, հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա: Վաղը՝ մարտի 13-ին, հարցը կքննարկվի ևս մեկ անգամ, և կկայացվի համապատասխան որոշում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ապա ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում