Դոնովան Միտչելի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել
12/03/2020 19:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Յուտայի» աստղային պաշտպան Դոնովան Միտչելի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Ադրիան Վոժնարովսկին Twitter-ի իր էջում գրել է, որ Միտչելի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։
Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև «Յուտայի» մեկ այլ բասկետբոլիստի՝ Ռուդի Գոբերի մոտ։
NBA-ի կանոնավոր առաջնությունը անորոշ ժամանակով դադարեցվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում