Մանուել Գաբիադինիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է. Ֆուտբոլիստը մեկուսացվել է
12/03/2020 21:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Իտալական «Սամպդորիայի» հարձակվող Մանուել Գաբիադինիի COVID-19 կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:
Ֆուտբոլիստի մոտ բարձր ջերմություն է եղել, բայց նա իրեն լավ է զգում: Ֆուտբոլիստը հանրությունից մեկուսացված է:
Իտալացին A սերիայի երկրորդ ֆուտբոլիստն է, ում մոտ ախտորոշվում է վարակը: Առաջինը «Յուվենտուսի» պաշտպան Դանիել Ռուգանին էր:
Իտալիայի A սերիան ժամանակավորապես դադարեցված է :
Հետևեք մեզ նաև Telegram-ում