Խոակին Կապարոսն արդեն Հայաստանում է

Խոակին Կապարոսն արդեն Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Հիշեցնենք, որ իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։ 2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում