Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 93-ի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 93-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.am: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի քանակը հասել է 93-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային:

86 հիվանդները ժամանել են այլ երկրներից, մյուս դեպերը շփման արդյունքում են եղել: Գոլիկովան հստակեցրել է, որ 4 հիվանդ արդեն առողջացել է, 79-ը դեռևս ստացիոնար բուժում են ստանում:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում