Լոնդոն. Արման Դարչինյանը հաղթեց առաջին մենամարտում
16/03/2020 20:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Լոնդոնում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով:
Վանաձորցի մարզիկը մեկնարկային մենամարտում մրցեց իտալացի Սալվադորե Կավալարոյի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց մրցակցին ու դուրս եկավ հաջորդ փուլ:
Այսօր ռինգ էր դուրս եկել նաև Անուշ Գրիգորյանը, ով հավասար պայքարում զիջել էր իտալացի մրցակցին:
Երեկոյան ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Հաղթելու դեպքում Կորյուն Սողոմոնյանն ու Արթուր Բազեյանը կապահովեն օլիմպիական ուղեգրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում