Արսենալը և Ռոման շարունակում են բանակցությունները Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

Արսենալը և Ռոման շարունակում են բանակցությունները Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Արսենալը» և «Ռոման» շարունակում են բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպանը «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է հռոմեական ակումբ: «Ռոման» ցանկանում է գնել ֆուտբոլիստի ամվողջական տրանսֆերը, և ակումբները բանակցում են այդ հարցի շուրջ, հայտնում է աղբյուրը՝ հղում անելով Gazzetta dello Sport-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները մշտական հիմունքներով գնելու թիմի մտադրության մասին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում