«Հրապարակ»․ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում էր քիչ լինել հանրային վայրերում, ինքը ակտիվ շփվում էր

«Հրապարակ»․ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում էր քիչ լինել հանրային վայրերում, ինքը ակտիվ շփվում էր

«Կառավարությունը մարտի 16-ին արտակարգ դրություն մտցրեց, որի պայմաններում արգելվում են 20 հոգուց ավելի մարդու մասնակցությամբ հավաքները, սակայն հենց երեկ իրենք էլ խախտեցին իրենց սահմանած կարգը:

Ցերեկը մոտ 50-60 լրատվամիջոցների ներկայացուցիչների հավաքել էին կառավարության նիստերի դահլիճում, որ մեզ բացատրեն, թե ինչ է նշանակում արտակարգ դրության, խոսքի ազատության սահմանափակման դրույթը, և ինչպես անենք, որ խուճապ չտարածենք:

Իսկ թե որն է խուճապի սահմանումը, ինչպես որոշենք` որ լուրը կարող է առաջացնել խուճապ, որը՝ ոչ, հանդիպման մասնակից արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը և «Իմ քայլի» պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Վահագն Թևոսյանն այդպես էլ չկարողացան հստակ սահմանել:

Բայց երկու ժամ շարունակ հորդորեցին չտարածել մի բան, որի սահմանումն իրենք չգիտեին: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, որը նախորդ օրը քաղաքացիներին հորդորում էր հնարավորինս քիչ լինել հանրային վայրերում, հեռախոսը ձեռքին մտել էր խանութներն ու սելֆի էր անում մարդկանց հետ, ակտիվ շփվում ում հետ պատահի: Հետո էլ ուզում են, որ հանրությունը լուրջ ընդունի այս իշխանությանը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում