ԱՊԼ-ի հանդիպումները հետաձգվել են մինչև ապրիլի 30-ը

ԱՊԼ-ի հանդիպումները հետաձգվել են մինչև ապրիլի 30-ը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ArmSport.amԱնգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգան երկարաձգել է հանդիպումների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում են Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունից:

Դա պայմանավորված է նրանով, որ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է՝ հասնելով մոտավորապես 2500-ի։

Անգլիայի առաջնությունն ի սկզբանե դադարեցվել էր մինչև ապրիլի 4-ը: Այս սահմանափակումը վերաբերում է բոլոր առաջնություններին, որոնք անցկացվում են FA-ի կողմից (Անգլիայի Պրեմիեր լիգա, EFL` Չեմպիոնշիփ, 1-ին և 2-րդ լիգաներ, Կանանց ֆուտբոլային լիգա):

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին, արտակարգ համաժողով է անցկացրել՝ կապված Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված չեղարկումների հետ: Արդյունքում որոշվել է մրցաշարը տեղափոխել 2021 թվական՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը, ինչպես նաև դադարեցվել են գրեթե բոլոր երոպական առաջնությունները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում