Յուվենտուսի հարձակվողը ձերբակալվել է Թուրինի օդանավակայանում

Յուվենտուսի հարձակվողը ձերբակալվել է Թուրինի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ArmSport.amԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինին թույլ չեն տվել լքել Իտալիան, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Հարձակվողը փորձել է խախտել կարանտինը և ընտանիքի հետ մեկնել Արգենտինա, սակայն, օդանավակայանում ծառայող ոստիկանները թույլ չեն տվել Իգուայինին հեռանալ երկրից:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստների շրջանում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակվածներ և թիմը գտնվում է մեկուսացման մեջ:

Այսպիսով, արգենտինացին ստիպված կլինի որոշ ժամանակով հետաձգել իր ճանապարհորդությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում