Բորուսիայի գլխավոր տնօրենը պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի 1/3-ից
19/03/2020 20:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն պատրաստ է 1/3-ով կրճատել իր աշխատավարձը, տեղեկացնում է Sport Bild-ը:
«Կորոնավիրուսի համաճարակը ազդում է թիմի ֆինանսական վիճակի վրա: Եթե ուզում ենք շտկել այս իրավիճակը, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է գնա զոհաբերությունների»,- ասել է Վացկեն:
Հիշեցնենք, որ իրենց աշխատավարձերից հրաժարվել են նաև Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբը:
Հավելենք, որ ՈւԵՖԱ-ն թույլ է տվել ակումբներին ավելի ուշ ներկայացնել ֆինանսական Fair Play-ի հաշվետվությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում