AM | RU
USD
EUR
RUB

Պետությունը պետք է աջակցի այն բիզնեսին, որն աշխատավարձ է տվել աշխատակիցներին և անգամ՝ վնասով աշխատել. Կարեն Ադոնց

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Tert.amԿառավարության կողմից քննարկվող՝ տնտեսվարողներին անտոկոս վարկեր տրամադրելու նախագիծը վերջիններիս համար լրացուցիչ բեռ է դառնալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ նշելով, թե ակնհայտ է, որ կա տնտեսական ճգնաժամ, և այն խորանալու է, իսկ այդ պարագայում պետությունը պետք է մի շարք քայլեր կատարի՝ աջակցելու տնտեսվարողներին:

«Օրինակ՝ ընկերությունը, ճգնաժամով պայմանավորված, ունի 1 միլիոն դոլարի վնաս, և կառավարությունը ոչ թե աջակցում է, այլ թեկուզ անտոկոս, բայց վարկային բեռ է դնում այդ ընկերության վրա, որն աշխատել է առանց որևէ շահույթի: Աշխատել է՝ ի նպատ նրան, որ պետության տնտեսութունը չտուժի, քաղաքացիներն աշխատանքը չկորցնեն: Ստացվում է՝ վնասի փոխարեն վարկ է ստանում, ինչը չի կարող աջակցություն համարվել»,- ասաց տնտեսագետը:

Վերջինիս խոսքով՝ պետության խնդիրն այս ճգնաժամային իրավիճակում ամեն գնով տնտեսական հավասարակշռություն պահպանելն է ու կոնկրետ ծրագիր մշակելը՝ բեկումնային զարգացում ունենալու համար. պետք է լինի հստակ ռազմավարություն, ոչ թե վերացական խոսքեր:

«Պետությունը պետք է աջակցի այն բիզնեսին, որը աշխատավարձ է տվել աշխատակիցներին, և անգամ վնասով՝ աշխատել: Ընկերությունները չպետք է դադարեն աշխատել, պետությունն էլ պետք է երաշխավորի, որ կաջակցի մեղմել կրած վնասները»,-նշեց տնտեսագետը:

Ադոնցը կարևորեց նաև տնտեսական ոլորտների տարբերակումը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոլորտ պետք է պետության կողմից արժանանա անհատական մոտեցման: «Օրինակ՝ արտահանող այն ընկերությունները, որոնք համագործակցում են ռուսական շուկայի հետ, տուժում են ռուսական ռուբլու արժեզրկումից և ՌԴ-ում տնտեսական վիճակով պայմանավորված՝ վճարունակ պահանջարկի անկումից: Այդ ընկերությունները պետք է շարունակեն աշխատել, հակառակ դեպքում շղթայական խնդիրներ կառաջանան: Մեկ այլ ոլորտում աշխատող ընկերության դեպքում աջակցությունը այլ տեսքով կարող է լինել: Այդ է պատճառը, որ կարևոր է անհատական մոտեցում ցուցաբերելը»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը հայտարարվել է մարտի 18-ին և կշարունակվի մինչև ապրիլի 14-ը:

Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտման պատճառով Այսօր ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի հրթիռակոծման վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին. ՈՒՂԻՂ Սիրիացի գրոհայինը սաուդական հեռուստատեսությամբ պատմել է, թե ինչպես են իրենց հավաքագրել Ղարաբաղ ուղարկելու համար Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա Փարիզի Հաղթական կամարի տարածքում պայթյունի վտանգի պատճառով տարհանում է իրականացվում Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Հայաստանի տարածքից Բարդայի ուղղությամբ հրթիռային հարձակում չի եղել, կեղտոտ սադրանք է․ ՀՀ ՊՆ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Ֆրանսիայի ՆԳ նախարարը Թուրքիային արգելել է «միջամտել իր երկրի ներքին գործերին» Էրդողանը կոչ է արել քննարկել Կիպրոսում երկու պետությունների ստեղծման «իրատեսական առաջարկը» 18։30-ին Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի France24-ը տեսանյութերի միջոցով ապացուցել է Սիրիայից վարձկանների ներգրավվածությունը ԼՂ հակամարտությանը (լուսանկարներ, տեսանյութ) Շատ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել Ռուսաստանի նոր նախաձեռնության. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Թեհրանի նախաձեռնությունը. Իրանի փոխարտգործնախարարը ԼՂ հարցով կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա Առուշ Առուշանյանը համտեղում է քաղաքապետի պաշտոնն ու գնդացրորդի ծառայությունը (տեսանյութ) Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները Փաշինյանին առաջարկել են հրատապ ԱԽ նիստ հրավիրել ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետն ազատվել է աշխատանքից «Բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի համաձայնությունը»․ Պեսկով ՀՀ ՔԿ-ն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է 39 խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ ՊՆ մամուլի խոսնակ Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային անկում գրանցել ՊԲ-ն հրապարակել է ևս 35 զոհի անուն Ադրբեջանցիները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ խոսնակ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը հարյուր հազարավոր դոլարներ են նվիրաբերում հիմնադրամին Առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի դիրքերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 դեպք ԱՄՆ-ի հայ երիտասարդները ԼՂ հակամարտության հարցում իրենց ձայնը լսելի դարձնելու համար հացադուլ են սկսել Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ․ ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan