Եվրամիության բոլոր երկրները հրաժարվել են ընդունել փախստականներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.am: Եվրամիության անդամ բոլոր երկրները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում են կայացրել դադարեցնել փախստականների տեղաբաշխման ծրագրերը: Այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Ծրագրերի վերսկսման ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկա: Նշվում է, որ ավելի վաղ նույն քայլին են գնացել Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Մարտի 18-ինփախստականների ընդունելությունը դադարեցրել է Գերմանիայի Ներգաղթի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը:
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 245 900 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։ Վարակից ապաքինվել է ավելի քան 88 465 մարդ։
Մինչ եվրոպական կառավարությունները պայքարում են արագ տարածվող համավարակի դեմ, Չինաստանն առաջին անգամ վարակման որևէ նոր դեպքի մասին չի հայտնել:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում