Ինչպես անգլիացիներն են ասում.Նեղ օրերի ընկերն է իսկական. Արմեն Աշոտյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Facebook: Գլոբալ պանդեմիկ ճգնաժամը բացի մարտահրավերերից բացահայտում է նաև մարդկության բարի և գթասիրտ կողմերը: Համերաշխություն, սոլիդարություն և ընկերակցություն արտահայտող բազմաթիվ տեսա- և ֆոտոնյութեր ակնթարթորեն դառնում են համացանցային հիթեր:
Նույն իրողությունը տարածվում է նաև միջպետական հարաբերությունների վրա:
Հատկապես Իտալիայի եւ Իրանի նկատմամբ:
Հիշեցնեմ, որ մեր համայնքները քույր քաղաքներ ունեն այդ թվում՝ նշվածս երկրներում: Երևանը դեռ հեռավոր 1973 թվականին իր առաջին պայմանագիրը կնքել է իտալական Կարարա քաղաքի հետ:
Իսկ Երևանի սրտում այս իրադարձության պատվին տեղադրված հայտնի հուշարձանը վաղուց դարձել է մեր քաղաքի այցեքարտերից մեկը:
Մեր մայրաքաղաքի քույր քաղաք է նաև Վենետիկը, ինչպես նաեւ իրանական Սպահանը։ Գյումրին ևս իտալական քույր քաղաք ունի՝ Նարդոն: Կան այլ կապեր եւս
Առաջարկում եմ, որպեսզի մեր այն քաղաքները, որոնք իտալական, իրանական եւ այլ ախտահարված բնակավայրերի հետ ունեն քույր համայնքի կարգավիճակ, իրենց համերաշխությունն հայտնեն այդ քաղաքների բնակիչներին:
Դա կարող է արվել տարբեր մակարդակներով և ձևերով՝ պաշտոնականից մինչև շատ մարդկային: Սոցիալական ցանցերը թույլ են տալիս հասցնել մեր ջերմությունն ու սատարումը դժվարությունների մեջ ապրող, հազարավոր հարազատներ կորցնող մեր բարեկամ ժողովուրդներին:
Բացի պարզ մարդկային վերաբերմունքից, հիշենք նաև մշտական քաղաքական օրենքների մասին։
Ինչպես անգլիացիներն են ասում. A friend in need is a friend indeed՝ Նեղ օրերի ընկերն է իսկական։
Հետևեք մեզ նաև Telegram-ում