ՄՅՈւ-ն ցանկանում է գնել Լեմարին. ակումբն արդեն շփվել է ֆուտբոլիստի գործակալների հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Աթլետիկոյի» կիսապաշտպան Թոմա Լեմարը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
ESPN -ն հայտնում է, որ անցած շաբաթ Լեմարի գործակալները հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ: Նշվում է՝ անգլիական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել կազմը համաշխարհային մակարդակի խաղացողներով: Լեմարը «Յունայթեդի» տրանսֆերային ցանկում էր դեռ 2016/17 մրցաշրջանից հետո, որը նա անցկացրել է «Մոնակոյում»:
Աղբյուրի փոխանցմամբ, Լեմարը ցանկանում է հեռանալ «Աթլետիկոյից», քանի որ իրեն չի համապատասխանում թիմի խաղաոճը: Բացի դա, նա այնքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում:
Լեմարի գործող պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ ավարտվում է 2023 թվականին, այդ իսկ պատճառով գործարքի համար մեծ գումար կպահանջվի: Սակայն «Յունայթեդում» վստահ են, որ 24-ամյա ֆրանսիացու կրեատիվությունն ու ձախ ոտքը կարող են թիմին օգուտ տալ հաջորդ մրցաշրջանում:
Ընթացիկ մրցաշրջանում Լեմարը Լա Լիգայում 17 հանդիպման է մասնակցել, իսկ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հունվարին հայտարարել էր, որ Լեմարը «չի արդարացրել սպասելիքները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում