ՈւԵՖԱ-ն որոշել է չփոխել Եվրո-2020-ի անվանումը
20/03/2020 22:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիների միությունը (ՈւԵՖԱ) Թվիթերի իր էջում հայտնել է, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կպահպանի իր նախկին անվանումը, չնայած նրան, որ այն կանցկացվի 2021 թվականին: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Եվրո-2020-ը կվերանվանվի «Եվրո-2021»:
ՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնությունը մեկ տարով հետաձգել է կորոնավիրուսի տարածման պատճառով: Մրցաշարը պետք է կայանար 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը, բայց հիմա այն կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում նախորդ տարվա վերջերին:
Վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում վիրուսից 10 415 մարդ է մահացել: Այս պահին հայտնի է վարակման 250,856 դեպքի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում