«Հրապարակ»․ Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները մազից են կախված
21/03/2020 09:02
Նմանատիպ
«Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները՝ նախագահի և խորհրդարանի, մազից են կախված: Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարել, այդ դեպքում ընտրությունները չեն կայանա:
Մասնավորապես, Վիտալի Բալասանյանն այդ հարցով դեռևս կիրակի օրն է դիմել նախագահ Բակո Սահակյանին, նրա կարծիքով՝ այսօր քաղաքական և գոյատևման հարց է դրված, ուստի ընտրություն պետք է անել հօգուտ վերջինի:
Կհայտարարվի՞ Արցախում արտակարգ դրություն, երեկ մեր հարցին ի պատասխան, Արցախի իշխանական վերին օղակներից մեզ վստահեցրին, որ այս պահին չկա անհրաժեշտություն, քանզի թեպետ հայտարարված չէ, բայց Արցախն ապրում է արտակարգ ռեժիմով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում