Հենրիկ Էդոյան. Քեզ ո՞վ է ձեռք տալու
21/03/2020 21:51
Նմանատիպ
Նոր ձայներ՝ քաղաքում, նոր դեմքեր՝ փողոցներում,
իշխանություններն իրար են հաջորդում
ինչպես բառերը, որոնց փոփոխումից
նախադասության իմաստը չի փոխվում:
Ամեն ինչ նույնն է: Հինավուրց երկիր,
ճահճի մեջ բռնված մի թռչունի պես, քեզ ո՞վ է ձեռք տալու,
քեզ ո՞վ դուրս կհանի
դարերի նկուղից, ուր հանգչում է ամեն
մտահաղացում,
գայլերի ոհմակից: Ի՞նչ ձայներ են հասնում քո ականջներին:
Դժոխքի պարունակներ, ճշմարտության վիրավորված
դարաշրջաններ, եղծված
մարգարեներ, ի՞նչ ստվերներ են թափառում
քո շուրջը, արհեստական լույսի գիպսե
ուրվականներ, ե՞րբ դու պիտի ապրես քո Տաճարի
անձեռակերտ
կամարների տակ, ուր չկա հանգստություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում