Ինտերը Լաուտարոյին չի վաճառել Բարսելոնային 70 մլն եվրոյի, Սեմեդուի և Վիդալի դիմաց
23/03/2020 12:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Բարսելոնան» առաջվա պես մտադիր է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ընթացիկ մրցաշրջանի վերջում:
Կատալոնացիները 22-ամյա արգենտինացու համար 70 մլն եվրո են առաջարկել, ինչպես նաև կիսապաշտպան Արտուրո Վիդալին և պաշտպան Նելսոն Սեմեդուին, սակայն միլանյան ակումբը մերժել է, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
«Ինտերը» Լաուտարոյի համար 111 մլն եվրո հրաժարագին է պահանջում:
«Բարսելոնան» հարձակվողին պատրաստ է տարեկան 10 մլն եվրո վճարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում