AM | RU
USD
EUR
RUB

Որ էդքանն հասկանայիք, Լառա Ահարոնյանին ավանդապաշտ հայ մայր չէիք կոչի․․․

 

Հիմա զգու՞մ եք փոքր էկոքաղաքների առավելությունը մեգապոլիսների նկատմամբ։

Օրինակ ճգնաժամային վիճակներում Գորիսում «ինքնամեկուսացված» ընտանիքը ունի տնամերձ այգի, հիմնականում սեփական երկհարկանի տուն՝ նկուղով, կուտակած պահածոների և սննդի պաշար, պարենային ճգնաժամի դեպքում՝ այգուց օգտվելու հնարավորություն․․․ Մի խոսքով՝ տնային արձակուրդ և առանց խոշոր ցնցումների կենսակերպ։ Իսկ այ մեգապոլիսների բնակիչների կյանքը, որպես կանոն, վեր է ածվում դժոխքի․․․

Համաշխարհային վարակը կարճ ժամանակում քանդուքարափ արեց գլոբալիզացիոն ու բաց սահմանների տեսության ջատագովների ողջ «արգումենտացիոն» բագաժը․․․

Հաճույքով կնայեի էն «բիզնեսմենների» դեմքին, որոնք մի տարի առաջ պնդում էին, թե Հնդկաստանից մեծ քանակով «հնդիկ բերել աշխատացնելը» լրիվ OK է։ Ուզում եմ հիշեցնել, որ նույն Հնդկաստանում էլ ոչ պակաս թիվ են կազմում մեծ վտանգ ներկայացնող, համաճարակային բնույթի վարակները, իսկ Հնդկաստանից միգրացիան գործնականում առանց վիզա ու առանց վերահսկողության էր, և հանգիստ հնարավոր էր (և է)՝ վարակների տարածումն էստեղ․․․ Իսկ Հնդկաստանն ընդամենը մի օրինակ է բազմաթիվ ռիսկերի մեջ (քարոզարշավը վկա)․․․

Ասում են՝ մինչև քթներին չի կպնում՝ խելքի չեն գալիս։

Իսկ այ ազգային իմաստության բազմաթիվ ձևակերպումներ, որոնք ավանդույթների, ավանդազրույցների, խրատների տեսքով մեզ են փոխանցվել, որպես կանոն՝ նախատեսված են վատագույն սցենարների կանխման կամ ստեղծված խնդիրների հաղթահարման համար։ Այլ բան, որ 21 դարի «հեռավորությունից» և գրաճանաչ անգրագետների «բարձրությունից» պարզ ճշմարտությունները դժվար տեսանելի և հասկանալի են․․․ Ավելի պարզ՝ ոչ թե նախնիներն էին հետամնաց, այլ՝ դուք եք տգետ ու անգրագետ․․․ Ու իբր էդ էլ քիչ էր՝ նաև ցինիկ․․․ Դրա համար էլ, որոշ նախկին կամ ներկա պատգամավորներ իրենց կարող են թույլ տալ ազգային ժողովից հարցնել՝ իսկ ո՞րն է ազգայինը, ազգային ընտանիքը․․․ (որ էդքանն հասկանայիք, Լառա Ահարոնյանին ավանդապաշտ հայ մայր չէիք կոչի․․․, թե նա ինչ կապ ունի ավանդույթի ու հայության հետ․․․)․․․․

Պատերազմի տարիներին Գորիսի բնակչությունը պաշտպանվում էր նկուղներում։ Սովի ու չքավորության տարիներին քաղաքի գրեթե բոլոր տները նկուղը գոմ սարքելու և անասուն պահելու հնարավորություն ունեին, իսկ տնամերձ այգին օգնում էր հոգալ սննդի այլ կարիքներ։

Գոմաղբից ստացված «աթարն» հնարավոր էր օգտագործել որպես վառելանյութ՝ տունը տաքացնելու համար․․․

Տրանսպորտի խնդիր գործնականում չկար, որովհետև տրանսպորտի կարիք էլ առանձնապես չէր զգացվում՝ ամեն ինչ մոտ էր, և կարճ տարածություն քայլելն էլ առողջարար էր։

Դե հիմա հիշեք, թե ինչպես էին այդ ժամանակ ապրում մեգապոլիսում․․․․

Հույս ունեմ, գոնե հիմա պետական և այլ այրեր կսկսեն հասկանալ, թե ինչքան կարևոր նշանակություն ունի տեղական արտադրողին և հատկապես սնունդ արտադրողին աջակցելն ու խթանելը։

Պարենային անվտանգության խնդիրը պատերազմող երկրի համար էներգետիկ ու ռազմական անվտանգությունից ոչ պակաս կարևոր է, իսկ պարենային անվտանգության տեսանկյունից հատկապես կարևոր է գրագետ և զարգացած գյուղատնտեսություն ունենալը․․․

Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել՝ այո՛, ճիշտ եք՝ փակել գյուղատնտեսության նախարարությունը՝ ինչը և արվեց․..(հուսամ՝ հասկացաք, որ սարկազմ էր)․․․

Հույս ունեմ նաև՝ նախարարության որոշ «խելոքներ» էլ վերջապես հասկացան, որ պատերազմող երկրի համար, հատկապես կարևոր են մարզային զարգացած բժշկական կենտրոնները և բժշկության առաջին էտապներում արագ ծավալվելու ու, հարկ եղած դեպքում, ռազմադաշտային մեծ հոսպիտալների վերածելու հնարավորությունը։ Այսօր Ծաղկաձորի մեծ հյուրանոցն են օգտագործում վարակվածների և պոտենցյալ վարակակիրների մեկուսացման համար։ Իսկ եթե վարակվածների կամ տուժածների թիվը անցնի 100 000-ը՞։

Կարծում եմ, պարզ է, որ հիմար չէին Սովետների որոշ գիտնականներ, որոնք դպրոցներն ու այլ հաստատություններ նախագծում էին այնպես, որ ճգնաժամային իրավիճակներում դրանք հնարավոր լինի արագ վերաձևափոխել հիվանդանոցների։

Հուսամ, գոնե հիմա պարզ կդառնա շատերին, որ մարդկային գերկուտակումները կանխելու, մարդկանց ապակենտրոնացումը կազմակերպելու համար պետք է ունենալ զարգացած մարզեր՝ համապատասխան ենթակառուցվածքներով․․․

Եթե Գորիսը կամ Գորիսի պես այլ քաղաքներ ունեն տնամերձ նկուղներ, որոնք կարող են ապաստարանի դեր կատարել պատերազմի ժամանակ, ապա մեգապոլիսում քանի՞ ստորգետնյա ավտոկայանատեղի կա, որը կարելի է ժամանակավոր ապաստարանի վերածել։

Իսկ եթե կարիք լինի մի քանի ամիս ապաստարանում բնակվելու՞․․․

Անհնա՞ր եք համարում․ Թուրքիայի հրետանին Երևանից ավելի մոտ է, քան Ադրբեջանի մի շարք կրակակետեր՝ ձեր համար շատ հեռու թվացող առաջնագծից։ Ու եթե Երևանի վրա դեռ ռումբեր չեն ընկել ու ձեզ Բարսելոնայում եք զգում, և փաբերի կայֆերից բթացել է ձեր բանականությունը, դա դեռ չի նշանակում, որ մի օր ստիպված չեք լինելու կողքներդ պայթող ռումբի ձայնից ականջներում ամիսներով մնացող վզզոցից սթափվել․․․ Եթե, իհարկե՝ հաջողվի ողջ մնալ, և կանտուզիայից կես մարդ դառնալը սթափվել կարելի է համարել․․․

Իսկ եթե նույնիսկ պատերազմն անհնար թվացող ինչ-որ բան է, հատկապես «լևոնական-սորոսական» որոշ նորաթուխ լիբեռաստ-ադրբեջանասեր «պացիֆիստների» համար, ապա երկրաշարժի վտանգը Դամոկլյան Սրի պես ճոճվում է Երևանի գլխին․․․ Վթարային շենքերի մասին, որքան հիշում եմ, նախընտրական շրջանում ամեն մի պոտենցյալ քաղաքապետացու իր պարտքն է համարում նշել, բայց էդպես էլ ոչինչ չանել․․․

Ասածս այն է, որ ճգնաժամը, պատերազմը, համաճարակները միշտ են որպես ռիսկ ուղեկցում մարդկությանը և, հատկապես՝ Մեզ։ Իսկ ճգնաժամային իրավիճակներում, որպես կանոն, ապրում է նա, ով պատրաստված է, այլ ոչ թե նա՝ ով բութ է, շատակեր, փաբի փոշի կամ անխելք պոպուլիստ․․․

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

 

Լրահոս
Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք. Արմեն Աշոտյան «Մեդիա պաշտպան»-ը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Արցախի համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը. Հրանտ Բագրատյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով Խնդրում եմ այսուհետ ինձ սովորական բջջային հեռախոսակապով չզանգահարել. Արսեն Բաբայան Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր.Է.Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ Հայտնի է Իսրայելի վարչապետի կորոնավիրուսի թեստի պատասխանը Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի Մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ. Ջալալ Հարությունյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանրամասներ՝ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան Ժամը 17.00-ի դրությամբ ԱՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը Պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը․ Ռուբեն Մելիքյան ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին կոչ արեց ժամը 21:30-ից լինել խորհրդարանում Ժամը 16:58 ստացա զանգ, որ 17:00-ին՝ այդ պահին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ․ Արման Աբովյան Ավինյան. Հույս ունենք ապրիլի կեսերից, մայիսի սկզբին վերադառնալ բնականոն կյանքի Ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին. ՈՒՂԻՂ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի. RussiaToday Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ ըստ մարզերի Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան Կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով. Ավինյան Միշուստինը հանձնարարել է ներդնել կարանտինի խախտման մասին տեղեկացնող SMS-ծանուցման համակարգ. RussiaToday Ռուսաստանում ոստիկանները տուն կուղեկցեն կարանտինը խախտած քաղաքացիներին Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով Ադրբեջանում օր օրի աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան. Ria.ru Մենք մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ Տիգրան Ավինյան Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan