«Ժողովուրդ»․ Գորիսի անպատժելի քաղաքապետը կրկին հայտնվել է աղմկալի պատմության կիզակետում
Նմանատիպ
«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա և տեղակալ Մենուա Հովսեփյանը առևանգել են Գուրգեն Հ.-ին և ծեծի ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս քրեական գործի շրջանակում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը, սակայն, հայտնել է, թե որևէ միջադեպ չի եղել, ինքը մարդու չի առևանգել, չի ծեծել, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը:
Ասել է թե՝ Առուշ Առուշանյանը ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի ընդունում, որ նման բան է արել:
Նկատենք, որ սա Գորիսի քաղաքապետի շուրջ առկա միակ պատմությունը չէ, սակայն փորձը ցույց է տվել, որ իրավապահները նրա գործողությունների վրա աչք են փակում: Նույնիսկ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի դեպք է եղել, երբ քաղաքապետին հաջողվել է ջրից չոր դուրս գալ:
Սակայն սա էլ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա անունը կապվում է նաև 2019 թվականին հարուցված մի քրեական գործի հետ, և իրավապահները նրա ստորագրությունն ուղարկել են փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք նա է ստորագրել քրեական գոծով անցնող որոշման տակ:
Ստացվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անվան հետ կապված՝ Սյունիքի մարզի քննչական վարչությունում երկու քրեական գործ է քննվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում