Կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումները դադարեցնում են թղթային տարբերակով փաստաթղթերի ընդունումը

Կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումները դադարեցնում են թղթային տարբերակով փաստաթղթերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Times.amՀաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները (ներառյալ` ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը, Երևան քաղաքի, մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների, կայազորների զինվորական դատախազությունները) առժամանակ դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազությանը հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ ներքոնշյալ էլ-փոստերի միջոցով՝

ՀՀ գլխավոր դատախազություն՝ info@prosecutor.am

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ zkd@prosecutor.am

Երևան քաղաքի դատախազություն՝ yerevan@prosecutor.am

Արարատի մարզի դատախազություն՝ ararat@prosecutor.am

Արմավիրի մարզի դատախազություն՝ armavir@prosecutor.am

Արագածոտնի մարզի դատախազություն՝ aragatsotn@prosecutor.am

Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ gegarquniq@prosecutor.am

Լոռու մարզի դատախազություն՝ lori@prosecutor.am

Կոտայքի մարզի դատախազություն՝ kotayq@prosecutor.am

Շիրակի մարզի դատախազություն՝ shirak@prosecutor.am

Սյունիքի մարզի դատախազություն՝ syuniq@prosecutor.am

Վայոց ձորի մարզի դատախազություն՝ vayotsdzor@prosecutor.am

Տավուշի մարզի դատախազություն՝ tavush@prosecutor.am

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն՝ ajapnyak-davtashen@prosecutor.am

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝ avan-nornork@prosecutor.am

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ arabkir-qanaqer-zeytun@prosecutor.am

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝

erebuni-nubarashen@prosecutor.am

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ kentron@prosecutor.am

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն՝

malatia-sebastia@prosecutor.am

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն՝ shengavit@prosecutor.am

Երևանի կայազորի զինվորական դատախազություն` yerevani-kayazor@prosecutor.am

Գորիսի կայազորի զինվորական դատախազություն` gorisi-kayazor@prosecutor.am

Լոռու կայազորի զինվորական դատախազություն` loru-kayazor@prosecutor.am

Սևանի կայազորի զինվորական դատախազություն` sevani-kayazor@prosecutor.am

Շիրակի կայազորի զինվորական դատախազություն` shiraki-kayazor@prosecutor.am

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազություն` yeghegnadzori-kayazor@prosecutor.am

Թիվ 1 կայազորի զինվորական դատախազություն` tiv-1-kayazor@prosecutor.am

Թիվ 2 կայազորի զինվորական դատախազություն` tiv-2-kayazor@prosecutor.am

Թիվ 3 կայազորի զինվորական դատախազություն` tiv-3-kayazor@prosecutor.am

Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+347 10) 511 527 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում