Թաիլանդի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակվածներին «խնամում» են «նինձա ռոբոտները». Business Insider (լուսանկարներ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.am: Թաիլանդի մի շարք հիվանդանոցներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածներին սկսել են սպասարկել ռոբոտները․ նշվում է, որ մեքենաները չափում են հիվանդների ջերմությունը և մի շարք այլ գործառույթներ իրականացնում, հայտնում է Business Insider-ը։
Ռոբոտները շարժվում են ոչ մեծ անիվների օգնությամբ։ Դրանք բուժանձնակազմին օգնում են սպասարկել հիվանդներին՝ այդպիսով իջեցնելով հիվանդների և բժշկների միջև ուղղակի շփման մակարդակը։
Ռոբոտների ստեղծման և կատարելագործման թիմը ծրագրում է ապագայում նրանց հատակը լվանալ և հիվանդներին սնունդ հասցնել «սովորեցնել»։
Աղբյուրը մանրամասնում է, որ «նինձա ռոբոտները» ի սկզբանե նախատեսված են եղել ուղեղի կաթված ստացած հիվանդներին հետևելու նպատակով։
Թաիլանդում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 700 մարդ։ Երկրում այս հ իվանդությունից մահվան որևէ դեպք չի գրանցվել։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում