Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան. ԱՀ առողջապահության նախարարություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան:
Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիները անհրաժեշտ թեստավորման և դրա արդյունքների հետազոտությունից հետո դուրս են գրվել: Միաժամանակ հիշեցնում ենք, որ առայսօր, Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին:
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները։»