24-ամյա մարմնամարզուհին որոշել է դադարեցնել կարիերան
26/03/2020 15:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ռուս մարմնամարզիկ Մարիա Պասեկան դադարեցրել է մարզական գործունեությունը: Այս մասին հաղորդել է 24-ամյա մարզուհու մարզիչ Մարինա Ուլյանկինան:
«Մենք որոշեցինք ընդմիջում վերցնել Չնայած մենք չենք կարող ասել, թե որքան ժամանակոով: Մենք այդ թեմայի շուրջ երկար ժամանակ քննարկեցինք: Ես կողմ էի կարիերան ավարտին հասցնելուն, բայց Մաշան ինձ համոզեց, որ դեռ կարող է: Այնպես որ, մենք մեծ սպորտին դեռ չենք հրաժեշտ տալիս»,– մեջբերում է ՏԱՍՍ-ը Ուլանկինայի խոսքերը:
Հիշեցնենք, որ վերջերս գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան ևս որոշել է ավարտել կարիերան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում