Ադրբեջանում մահացել է կորոնավիրուսով վարակված երրորդ հիվանդը. Кавказский узел
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.am: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 29-ով, ևս մեկ մարդ մահացել է: Ավելի վաղ հաղորդվում էր մահվան երկու դեպքի մասին: Այս մասին հայտնում է Кавказский узел-ը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին:
Մահացել է Ադրբեջանի 1961 թվականի ծնված քաղաքացին, որը մարտի 12-ին վերադարձել էր Թուրքիայից: Նա հատուկ ռեժիմի հիվանդանոց էր տեղափոխվել բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ: Բժիշկները նրա մոտ քրոնիկ բրոնխիտ են ախտորոշել: Կորոնավիրուսի հետազոտությունը ևս դրական արդյունք էր տվել: Պարզվում է նրա հարազատների և նա հետ շփում ունեցած անձանց շրջանակը:
Երկրում Covid-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112-ի, որոնցից երեքը մահացել են, հինգը՝ ապաքինվել: Մարտի 26-ի տվյալներով՝ կորոնավիրուս ախտորոշմամբ հոսպիտալացվել է 81 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում