«Առանց փողկապի». Վլադիմիր Պուտինի 20-ամյա իշխանության ամենավառ պահերը՝ РИА Новости-ի տեսանյութում

«Առանց փողկապի». Վլադիմիր Պուտինի 20-ամյա իշխանության ամենավառ պահերը՝ РИА Новости-ի տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.amՄարտի 26-ին լրանում է Վլադիմիր Պուտինի ղեկավարման 20 տարին: Երկու տասնամյակ առաջ այս օրը Պուտինն առաջին անգամ ընտրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում:

Այս առիթով РИА Новости-ն ամփոփիչ տեսանյութ է պատրաստել՝ «Առանց փողկապի» խորագրով՝ ներկայացնելով Պուտինի՝ իշխանության գլխին գտնվելու 20 տարվա ամենավառ պահերը:

Առաջին անգամ Պուտինը երկրի ղեկը ստանձնել է 2000թ. և իր պարտականությունները նա ստանձնել է մայիսի 7-ին: Հետագայում ՌԴ քաղաքացիները ևս երեք անգամ ընտրել են Պուտինին երկրի գլխավոր պաշտոնում՝ 2004, 2012 և 2018թթ․: 2008-2012թթ․ նա զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում