Որտեղ է ապրում և աշխատում այս օրերին Վլադիմիր Պուտինը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի 65-ից բարձր տարիքի բնակիչների համար մեկուսացման մասին որոշումը չի տարածվում Ռուսաստանի նախագահի վրա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
«Աշխատանքը մնում է աշխատանք, հատկապես նախագահի աշխատանքը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին արդյո՞ք նախագահը նախատեսում է օրինակ ծառայել և դուրս չգալ տանից:
Նա հավելել է, որ «նախագահը դեռ աշխատում է, տեսնում եք, որ, իհարկե, որևէ մեկը զանգվածային միջոցառումներ չի անցկացնում և չի մտածում դրա մասին. Հիմա դա անիմաստ կլիներ»:
«Նա բնակարան ունի Մոսկվայում, բայց այնտեղ չի ապրում: Նա ապրում է պետական նստավայրում: Ըստ այդմ, ավելի հաճախ ապրում և աշխատում է այնտեղ: Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա այն վայրերում, որտեղ կազմակերպվում են հասարակական միջոցառումներ, մենք բժիշկներից խնդրում ենք, որպեսզի մասնակիցները թեստավորվեն, ինչպես դա եղավ Պուտինի Ղրիմ գործուղման նախօրեին: Կարծում եմ, որ մենք կշարունակենք հետևել այս պրակտիկային»,- եզրափակել է նախագահի խոսնակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում