Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.am: ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության գոտում այսօր զինծառայող է վիրավորվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Կրակոց է եղել, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հակառակորդը հերթական անգամ սադրանքի է դիմել և պատասխան կրակոցով լռեցվել է»,-ասաց Շուշան Ստեփանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում