Իրանում 1 օրում կորոնավիրուսից 144 մարդ է մահացել. «ՌԻԱ Նովոստի»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.am: Իրանը վերջին օրվա ընթացքում գրանցել է կորոնավիրուսով վարակման ցուցանիշի աննախադեպ աճ` 2926 դեպք: Ախտահարման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32 332-ի: Նշվում է, որ մեկ օրում մահացել է 144 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրին:
Ջահանփուրը տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում մահացել է 144 մարդ, զոհերի ընդհանուր քանակը հասել է 2378-ի: Վարակվածներից 11 133-ն առողջացել է:
Նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ չնայած համաճարակի տարածմանը, իշխանություններին հաջողվում է վերահսկել իրավիճակը դեպքերի հաստատման հաշվին:
«Հույս ունենք, որ հաջորդ 7-10 օրվա ընթացքում կհայտարարենք սոցիալական հեռավորության պահպանման ծրագրի դրական, օգտակար և կառուցողական արդյունքների մասին»,-ավելացրել է Ջահանփուրը:
Իրանի իշխանությունները տեղեկացրել էին կորոնավիրուսի տարածման հնարավոր երկրորդ ալիքի մասին ու արգելել միջքաղաքային ուղևորությունները:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում