Կյելինին Յուվեի խաղացողներին առաջարկել է գնալ աշխատավարձերի նվազման. Ռոնալդուն համաձայն է
28/03/2020 12:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Յուվենտուսում» առաջիկայում կարող է աշխատավարձերի կրճատում կատարվել:
Կյելինին, որն ունի տնտեսագիտության մագիստրոսի կոչում, խաղացողներին առաջարկել է գնալ աշխատավարձերի նվազման՝ թիմին՝ ֆինանսական ճգնաժամից փրկելու համար:
Պաշտպանն իր առաջարկը քննարկել է «Յուվեում»՝ հեղինակություն ունեցող խաղացողների հետ, որոնց թվում է նաև Ռոնալդուն: Պորտուգալացին համաձայն է ընդունել որոշումը:
Քննարկումից հետո Կյելինին առաջարկը ներկայացրել է ակումբի ղեկավարներին՝ Անդրեա Անյելինիին ու Ֆաբիո Պարատիչիին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում