Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Tert.am: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ հասնելով 85-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Վրաստանում հիվանդության վերահսկողության հատուկ կայքին։
Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման հետևանքով մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Արտակարգ դրությունը տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տասը հոգանոց խմբով մարդկանց հավաքվելու դեպքում նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառում է ենթադրում։
«Վարակման հաստատված դեպքերի թիվը 85 է, որից ապաքինվել է 14 մարդ։ Կարանտինի մեջ է գտնվում 4641, հսկողության տակ՝ 239 մարդ»,- ասվում է կայքում։
Ավելի վաղ Վրաստանի մայրաքաղաքային կլինիկաներից մեկի տնօրեն Լալի Թուրձեդիձեն հայտնել էր լրագրողներին, որ վարակվածների մեջ ընդհանուր 5 երեխա և մեկ հղի կին կա․ նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 601,536-ի, որից 27,441-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 133,454 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում