Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Tert.am: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել տեղաշարժը պետական սահմանով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:
Խոսքը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, ջրային և խառը սահմանային, ինչպես նաև ռուս-բելառուսական պետական սահմանի ցամաքային տարածքի անցակետերի գործունեության մասին է: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 30-ի 00:00-ից:
Արգելքը չի տարածվի դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև դիվանագիտական կապի սուրհանդակների և պաշտոնական պատվիրակությունների վրա:
Սահմանով կթույլատրեն անցնել բեռնատար մեքենաների ռուս վարորդներին, նավերի անձնակազմերին, ինչպես նաև միջազգային երկաթուղային հաղորդակցության ջոկատներին:
Բացի այդ, սահմանափակումների կենթարկվեն ՌԴ այն քաղաքացիները, որոնք դուրս կգան երկրից հարազատի մահվան պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում