Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
28/03/2020 21:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան:
Նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
«Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,– նշում են Արցախ/ Տեղեկատվական շտաբից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում