Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին
30/03/2020 18:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներ Իլյա Եմեցին և Իգոր Ումանսկուն: Այդ մասին հայտնում է «112.ua»-ն:
Նշվում է, որ Ումյանսկուն պաշտոնից հեռացնելուն կողմ է քվեարկել 249 ազգային պատգամավոր, Եմեցին՝ 271-ը:
Մարտի 4-ին Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի կառավարությանը և հաստատել նախարարների նոր կաբինետ՝ Դենիս Շմիգալի գլխավորությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում