Ինչպես են Կադիրովին պաշտպանում կորոնավիրուսից

Ինչպես են Կադիրովին պաշտպանում կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Analitik.am: Չեչնիայի առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովը խոսել է երկրի ղեկավար Ռամզան Կադիրովին կորոնավիրուսից պաշտպանելու միջոցների մասին: Այս մասին հայտնում է Լենտան:

Այժմ Կադիրովի շփման շրջանակը սահմանափակ է, բժիշկները ստուգում են նրանց, ովքեր այցելում են նրան, ասել է նախարարը:

Սուլեյմանովի խոսքերով, տեղի պաշտոնյաները չեն կարող արձակուրդ գնալ, նախարարները և գերատեսչությունների ղեկավարները նույնպես հետևում են կորոնավիրուսների կանխարգելմանն ուղղված ցուցումներին․ «Այն միջոցառումները, որոնք իրականացվում են ամբողջ բնակչության մասով, վերաբերում են նաև մեզ»,- ասել է նախարարը:

Նա նշել է նաև, որ իրենք «հաճույքով երկու շաբաթով կինքնամեկուսանային», սակայն չեն կարող իրենց դա թույլ տալ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում