Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
31/03/2020 15:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Times.am: Հանրապետության տարածքում՝ մարտի 31-ին կեսօրից հետո, ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝ մարտի 31-ի երեկոյան ժամերին, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետությունում
Երևանում
Հետևեք մեզ նաև Telegram-ում