Հայտնի է՝ որքանով է կրճատվել Ռոնալդուի աշխատավարձը

Հայտնի է՝ որքանով է կրճատվել Ռոնալդուի աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Calciomercato-ն հայտնում է, թե որքան գումար է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորցնելու աշխատավարձի կրճատման մասին հայտարարությունից հետո:

Ռոնալդուի աշխատավարձը կրճատվել է 10.36 միլիոն եվրոյով, ուստի կարանտինում անցկացվող յուրաքանչյուր հաջորդ ամիս պորտուգալացին կստանա 2,59 միլիոն եվրոյով քիչ աշխատավարձ:

Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» բաժնետոմսերը բարձրացել են 5% -ով՝ աշխատավարձերի կրճատման հայտարարությունից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրինի «Յուվենտուսը» նախատեսում է կրճատել ֆուտբոլիստների և մարզիչների աշխատավարձերը: Այդպիսով, ակումբում հույս ունեն 90 միլիոն եվրո խնայել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում