«Մեդիա պաշտպան»-ը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Times.am: AntiFake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն ահազանգում է, որ Պարետ Տիգրան Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը։ Այս հարցով նա դիմել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը:
Ի դեպ, նույն խնդրին էր առնչվել նաև hraparak.am-ը: Մի քանի հարց էին ուղղել Տիգրան Ավինյանին, որոնցից մեկն առնչվում էր Չարենցավան համայնքում և խնդրահարույց այլ համայնքներում տիրող իրավիճակին, մյուս մասը` անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելուն, սակայն վարչապետի խոսնակը նրանց հարցերը չէր հնչեցրել։
Կայքի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանն էլ նշում է, որ իր ուղարկած հարցերը նկատել են, սակայն չեն բարձրաձայնել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին չտարբերակել լրատվականների հարցերը, բոլորի հետ աշխատել նույն սկզբունքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում