ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական 2 փաթեթները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ԱԺ-ն 71 կողմ ձայնով երկորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը:
Նշենք, որ նիստին մսնակցում էր միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Ապա այսօր Կառավարությունը դարձյալ արտահերթ նիստ հրավիրեց, որտեղ դարձյալ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում