Երևանի մետրոպոլիտենը փակ է

Երևանի մետրոպոլիտենը փակ է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.am: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

«Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ՝

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի:

Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը», – գրել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում