Ղազախստանում լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի թղթակից Մարկ Բրյուշկոն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելիին: Այս մասին գրում է ktk.kz կայքը: Կարանտինային ռեժիմի պատճառով զույգին չի հաջողվել հանդիպել Նովրուզի օրերին:
«Իմ սիրելի աղջիկը Կարագանդայում է մնացել: Նա նույնպես լրագրող է, «առաջնագծում» է աշխատում: Ես նրան պետք է առաջարկություն անեի մարտին, Նովրուզի օրերին պետք է այնտեղ գնայի: Բայց հիմա չգիտեմ քանի ամսից կամ շաբաթից կկարողանանք տեսնվել: Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել նրան: Յուլյա Վոլկովա, ես գիտեմ, դու դիտում ես ինձ ուղիղ եթերում, ամուսնացի՛ր ինձ հետ: Մենք մոտ ժամանակներս չենք տեսնվի, բայց ես ցանկանում եմ, որ դու իմանաս իմ բոլոր մտադրությունների մասին: Քո պատասխանին ես կսպասեմ հեռախոսով, ուղիղ եթերից հետո»,-ասել է լրագրողը:
Ուղիղ եթերից հետո հայտնի է դարձել, որ աղջիկը տվել է իր համաձայնությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում