Մարսելի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

Մարսելի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՖրանսիական «Մարսելի» նախկին նախագահ Պապ Դիուֆը 68 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերցիայի թվիթերյան պաշտոնական էջը:

«Պապ Դիուֆը մեծ ներդրում է ունեցել ակումբի հաղթանակների պատմության մեջ: Նա միշտ կմնա մեր սրտերում»,– ասված է ֆրանսիական ակումբի հայտարարության մեջ:

Ֆրանսիական ակումբը Դիուֆի վարակման մասին հայտնել էր երեքշաբթի:

Դիուֆը «Մարսելի» նախագահի պաշտոնում է եղել 2005 թվականից մինչև 2009 թվականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում