Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը
01/04/2020 18:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսուն տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ասաց, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին: «Մեզ հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է»,-շեշտեց Կիրախոսյանն ու հավելեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն:
Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:
Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում